Logo

Իսրայելում կմրցեն Մոուրինյոյի նախկին և ներկայիս թիմերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:53 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Ռոմա-Տոտենհեմ

«Ռոման» հուլիսի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ՝ տեղեկացնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը: Խաղը կանցկացվի Իսրայելի Հայֆա քաղաքի «Սեմի Օֆեր» ստադիոնում, որը կարող է ընդունել 30 780 հանդիսական:

«Տոտենհեմի» դեմ այս հանդիպումն անգնահատելի փորձություն կլինի, քանի որ մենք շարունակում ենք նախապատրաստվել նոր մրցաշրջանին»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Տիագու Պինտուն, որի խոսքը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2019-2021 թվականներին մարզել է «Տոտենհեմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա