Logo

Իտալացի նկարչի ստեղծագործությունները՝ Դոստոևսկու պատմվածքի հիման վրա

Հեղինակ
tigran5
00:00 / 24.12.2021ՍՊՈՐՏ
Մարկո Բեռնարդի ցուցահանդես

Հռոմի Սան Սալվատորե Լաուրո թանգարանի Ումբերտո Մաստրոյանիի սրահում բացվել է նկարիչ Մարկո Բեռնարդիի աշխատանքների ցուցահանդեսը, որը ստեղծվել է ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու ««Сон смешного человека» պատմվածքի հիման վրա. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցուցահանդեսը ներառում է 20 քանդակ և ինստալացիա:

Նշվում է, որ Բեռնարդին արդեն մասնակցել է 2011 թվականին Մոսկվայում կայացած կոլեկտիվ ցուցահանդեսի։ Այս ցուցահանդեսն ավարտում է միջոցառումների լայնածավալ ծրագիրը, որը համընկնում է Դոստոևսկու ծննդյան 200-ամյակի հետ։

Ինքը՝ գրողը, մեկ անգամ չէ, որ այցելել է Իտալիա՝ լինելով բազմաթիվ քաղաքներում, բայց նախընտրել է երկրի հարավը։ 1869 թվականին Ֆլորենցիայում նա ավարտել է «Ապուշը» վեպը։ Այնտեղ դեռ կան «Դոստոևսկու վայրերը» և «Դոստոևսկու երթուղիները»։ Տունը, որտեղ գրվել է վեպը, նշված է հուշատախտակով։

Ավելի վաղ այնտեղ բացվել էր ռուս գրողի հուշարձանը։ Երեք մետր բարձրությամբ բրոնզե հուշարձանի հեղինակը ռուս քանդակագործ Այդին Զեյնալովն էր։ Դոստոևսկին կանգնած է պատվանդանի վրա՝ ձեռքերը կրծքին խաչած։ Նրա ձեռքին «Ապուշը» վեպն է, իսկ ոտքերի մոտ՝ կոտրված կապանքներ։

KMO 128025 06501 1 t222 212442 - Իտալացի նկարչի ստեղծագործությունները՝ Դոստոևսկու պատմվածքի հիման վրա

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա