Logo

Իտալական ակումբը բանակցություններ է սկսել Դի Մարիայի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:11 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Անխել դի Մարիայի հետ։ Goal-ի հաղորդմամբ՝ իտալական գրանդը 34-ամյա Դի Մարիային խնդրել է մինչև հանգստյան օրերի ավարտը որոշում կայացնել։

Արգենտինացին ցանկանում է «Յուվենտուսի» հետ 1 տարվա պայմանագիր կնքել, սակայն թուրինցիներն ավելի երկարաժամկետ համագործակցության հույս ունեն։

Հիշեցնենք, որ Դի Մարիայի ու ՊՍԺ-ի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին: Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ կողմերը նոր համաձայնագիր չեն ստորագրելու, և Դի Մարիան հեռանալու է: Ավարտված մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ, կատարել 9 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա