Logo

Իտալական գրանդը միացել է Ագուերոյի համար պայքարին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 27.04.2021ՍՊՈՐՏ
aguero - Իտալական գրանդը միացել է Ագուերոյի համար պայքարին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է անգլիական թիմից։

Calcio Mercato-ի փոխանցմամբ՝ արգենտինացի հարձակվողի համար պայքարին միացել է «Ինտերը»։ Բացի նրանցից Ագուերոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», կա որոշակի հետաքրքրություն նաև «Յուվենտուսից»։

«Ինտերում» կարծում են, որ Ագուերոյի փորձը կարող է օգնել թիմին Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում։ Իտալական թիմը դիտարկում է նաև Էդին Ջեկոյի և Օլիվիե Ժիրուի տարբերակները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ագուերոն «Բարսելոնա» տեղափոխվելու է միայն մի դեպքում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա