Logo

Իտալիա – Իսպանիա. Մրցավարական անձնակազմը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.07.2021ՍՊՈՐՏ
Brich - Իտալիա – Իսպանիա. Մրցավարական անձնակազմը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

06 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Իսպանիա

1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 60`

1 - 1 Ալվարո Մորատա - 80`

ՈՒԵՖԱ-ն նշանակել է ԵՎՐՈ 2020-ի կիսաեզրափակիչում Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև կայանալիք խաղի մրցավարական անձնակազմը:

Խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխի ղեկավարությամբ:

Եզրերում Բրիխին կօգնեն Մարկ Բորշն ու Ստեֆան Լյուպը, տեսակրկնությունների գծով օգնականը կլինի Մարկո Ֆրիցը: Վերջինին կօգնեն Քրիստիան Դինգերտը, Քրիստիան Գիտելմանն ու Բաստիան Դանկերտը: Չորրորդ պաշտոնյան Ռուսաստանից է՝ Սերգեյ Կարասևը:

ԵՎՐՈ 2020-ի շրջանակում Ֆելիքս Բրիխը մինչև այս սպասարկել է 4 հանդիպում(Նիդերլանդներ – Ուկրաինա, Ֆինլանդիա – Բելգիա, Բելգիա – Պորտուգալիա, Ուկրաինա – Անգլիա): Այդ հանդիպումներին Բրիխն ընդհանուր 8 դեղին քարտ է հանել գրպանից:

Կիսաեզրափակիչ մյուս՝ Անգլիա – Դանիա խաղի մրցավարական անձնակազմը դեռևս հայտնի չէ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա