Logo

Իտալիա – Իսպանիա. ով է հանդիպման լավագույն խաղացողը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
E5pk9qeWQAEdyeO - Իտալիա - Իսպանիա. ով է հանդիպման լավագույն խաղացողը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

06 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Իսպանիա

1 - 0 Ֆեդերիկո Կիեզա - 60`

1 - 1 Ալվարո Մորատա - 80`

ԵՎՐՈ-2020-ի առաջին կիսաեզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Իսպանիայի ընտրանուն ու դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան: «Սկուադրա աձուրայի» կազմում հենց նա բացեց հանդիպման հաշիվը:

Իտալիայի հավաքականը հետխաղյա հարվածաշարում հաղթեց 4-2 հաշվով: Ռոբերտո Մանչինիի թիմում վրիպեց Մանուել Լոկատելին: Դիպուկ էին Անդրեա Բելոտին, Ֆեդերիկո Բերնարդեսկին, Լեոնարդո Բոնուչին ու Ժորժինյոն:

Իտալիան եզրափակիչում հանդիպելու է Անգլիա – Դանիա զույգի հաղթողին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա