Logo

Հայտնի են Եվրոպայի չեմպիոնի և Ամերիկայի գավաթակրի հանդիպման օրը և վայրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:49 / 22.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Իտալիա-Արգենտինա

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կկայանա ԵՎՐՈ 2020-ի հաղթող Իտալիայի հավաքականի և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի ընտրանու դիմակայությունը՝ հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մայրցամաքների չեմպիոնների հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին:

Եվրոպայի և Հարավային Ամերիկայի չեմպիոնների միջև պատմական հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն հինգշաբթի՝ մարտի 24-ին: Գներն սկսվում են 25 ֆունտից (30 եվրո): 

Հիշեցնենք՝ Իտալիան ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում (1:1) 11-մետրանոցներով հաղթել է Անգլիային, իսկ Արգենտինան Ամերիկայի գավաթի եզրափակիչում 1:0 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի ընտրանու նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա