Logo

Իտալիայի գավաթ. «Ֆիորենտինան» հաղթեց կիսաեզրափակիչի առաջին խաղում

01:19 / 06.04.2023Ֆուտբոլ
Ֆիորենտինա-Կրեմոնեզե

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության առաջին խաղում «Ֆիորենտինան» հյուրընկալվեց «Կրեմոնեզեին» և հաղթեց 2-0 հաշվով:

Հյուրերի գոլերը խփեցին բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալն ու արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսը:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 27-ին «Ֆիորենտինայի» խաղադաշտում:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում մրցում են Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը», որոնց առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Կրեմոնեզե» - «Ֆիորենտինա»՝ 0-2

Արթուր Կաբրալ, 20, Նիկոլաս Գոնսալես, 75 (11մ)

Հեռացում՝ Էմանուել Այվու, 73 («Կրեմոնեզե»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա