Logo

Իտալիայի հավաքականի թեկնածուն՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
1200 1200 max - Իտալիայի հավաքականի թեկնածուն՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ

«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է «Ատալանտայի» դարպասապահ Պիերլուիջի Գոլինիի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին:

26-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» կխաղա վարձակալական հիմունքներով մինչև 2021/22թթ․ մրցաշրջանի ավարտը: Անգլիական ակումբը կունենա ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն:

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամբողջական տրանսֆերի գնման արժեքը կազմում է 15 մլն եվրո, և այդ կետը պարտադիր կդառնա, եթե Գոլինին լոնդոնյան թիմի կազմում հատի անցկացրած 20 խաղի սահմանագիծը:

Դարպասապահը 2017 թվականին է տեղափոխվել «Ատալանտա», նրա կազմում մասնակցել 112 հանդիպման: Գոլինին 1 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ 2019 թվականին կայացած խաղին (3-0): Նա հայտավորված է եղել այդ ընտրական շրջափուլի ևս 4 մրցավեճի:

55 մլն եվրո Ա սերիայի լավագույն պաշտպանի համար. պահանջ անգլիական ակումբից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա