Logo

Իտուրալդե Գոնսալեսն ասել է՝ ինչու է Միլիտաոն պատժվել կարմիր քարտով

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:34 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Էդեր Միլիտաո

Նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսն Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ» - «Ատլետիկ» (2:0) եզրափակիչից հետո մեկնաբանել է Էդեր Միլիտաոյի ձեռքով խաղը բասկերի ֆուտբոլիստի գլխով հարվածից հետո, ինչի արդյունքում 11–մետրանոց է նշանակվել «Արքայական ակումբի» դարպասին, իսկ բրազիլացի պաշտպանը կարմիր քարտ է ստացել:

«Դա կարմիր քարտի խախտում էր, քանի որ գնդակն ընթանում էր դարպասին»,- ասել է Իտուրալդեն COPE-ի հետ զրույցում:

Լրագրող Պեդրո Մարտինը հակադարձել է նախկին մրցավարին՝ ասելով. «Ես չեմ հասկանում այս հեռացումը. դարպասապահը Միլիտաոյի թիկունքում էր և անշուշտ կորսար գնդակը»:

Հիշեցնենք, որ Իտուրալդե Գոնսալեսը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի Իռլանդիա – Հայաստան (2:1) հանդիպման գլխավոր մրցավարն էր: Նա 30-րդ րոպեին ձեռքով խաղի կանոնների խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացրել էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին, սակայն կրկնապատկերից ակնհայտ էր, որ Բերեզովսկին կրծքով էր փակել գնդակի ճանապարհը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա