Logo

Իզաբելա Յայլյան․ Աշխատասեր և նպատակասլաց մարզիկ

Հեղինակ
Արտյոմ Լևոնյան
00:00 / 30.07.2021Ծանրամարտ
Izabela Yaylyan - Իզաբելա Յայլյան․ Աշխատասեր և նպատակասլաց մարզիկ

Իզաբելան մեր հավաքականի փորձառու ծանրորդներից է։ 26-ամյա մարզուհին իր կարիերան սկսել է 2007 թվականից և հասել նվաճումների։ VNews.am-ը ներկայացնում է մեր ծանրորդուհու անցած ուղին։

Առաջին մեդալը Յայլյանը նվաճել է 2009 թվականին։ Նա մինչև 48 կգ քաշային կարգում երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ երկամարտի 136 կգ արդյունքով։ Հաջորդ նվաճումը Իզաբելան գրանցել է 2010 թվականին Սինգապուրում պատանեկան Օլինպիական խաղերին։ Որակավորման մրցաշարում նա գրավել է երկրորդ տեղը։ 2011-ին Յայլյանը հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նույն թվականին նա իր նորամուտը նշել է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ պոկելով 75 կգ և հրելով 93 կգ՝ դարձել է 24-րդը։

gettyimages 168190143 1024x1024 1 960x667 - Իզաբելա Յայլյան․ Աշխատասեր և նպատակասլաց մարզիկ

Այնուհետև, Յայլյանը երկրորդ անընդմեջ տարին նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը, իսկ պատանիների առաջնությունում մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը նախորդ տարվա համեմատ։

Նույն տարում նա մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, իսկ պատանիների առաջնությունում կանգնել է պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Իզաբելա Յայլյանը 2014 թվականին ներկայացրել է Հայաստանը աշխարհի առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 18-րդ տեղը: Նույն թվականին նա ելույթ է ունեցել  Եվրոպայի պատանիների առաջնությունում մինչև 58 կգ քաշային կարգում, որտեղից էլ Հայաստան է բերել ոսկե մեդալը։

2015-ին Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում նա 6-րդն է դարձել։ Իզաբելան պոկում վարժությունում գլխավերևում է պահել 89 կգ, իսկ հրումում՝ 109 կգ։

Նույն տարում մարզիկը հաղթել է Եվրոպայի պատանիների իր երկրորդ առաջնությունը։ ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նա ելույթ է ունեցել մինչև 58 կգ քաշային կարգում և պոկում վարժությունում գլխավերևում պահել է 89 կգ, իսկ հրում վարժությունում իր կամքին է ենթարկել 112 կգ կշռող ծանրաձողը, արդյունքում զբաղեցրել է 14-րդ տեղը։

2016 թվականին մեր մարզիկը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 10-րդ տեղը՝  երկամարտում գրանցելով 190 կգ արդյունք:

Աշխաբադում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունում պոկել է 95 կգ, հրել է 115 կգ։ Այս մրցաշարում մեր մարզիկը զբաղեցրել է 9-րդ տեղը։

Եվրոպայի 2019թ. առաջնությունում Յայլյանը 5-րդ լավագույն արդյունքն է գրանցել՝ փոքր արծաթե մեդալ նվաճելով պոկում վարժությունում։ 2019 թվականին Թաիլանդի Պատայա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում մեր մարզիկը գրանցել է 202 կգ արդյունք երկամարտում ու ավարտել մրցաշարը 14-րդ տեղով։

2021-ին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությանը Իզաբելան 2 վարժության հանրագումարում 195 կգ արդյունքն է ցույց տվել։

Նա ներկայացրել Հայաստանը նաև Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին՝ դառնալով 7-րդը։

gettyimages 1330854917 1024x1024 1 960x640 - Իզաբելա Յայլյան․ Աշխատասեր և նպատակասլաց մարզիկ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա