Logo

Իզաբելա Յայլյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:21 / 30.05.2022Ծանրամարտ
Իզաբելա Յայլյան

Ալբանիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ է բարձրացել Իզաբելա Յայլյանը։

Երևանցի մարզուհին երկամարտի գումարով 5-րդ տեղն է գրավել կանանց մինչև 55 կգ քաշային կարգում։ Յայլյանն արդյունավետ է կատարել 6 մոտեցումներից երեքը։ Պոկում վարժությունում հայուհին միայն երկրորդ փորձից է իր կամքին ենթարկել 87 կգ կշռող ծանրաձողը։ Իսկ երրորդ մոտեցմանն արձանագրել է նաև 90 կգ քաշը։ Այդ մրցաձևում դա 5-րդ արդյունքն էր։ Երկրորդ-երրորդ տեղերից Յայլյանին բաժանել է 4 կգ։

Հրում վարժությունն Իզաբելան սկսել է 107 կգ-ին հաջող մոտեցումից, սակայն հաջողությամբ չի պսակել 111 և 116 կգ բարձրացնելու փորձերը։ Այս անգամ նա դարձել է 4-րդը։ Ու դարձյալ մրցանակակիր դառնալուն չի բավարարել 4 կգ։

Յայլյանը ելույթն ավարտել է 197 կգ ընդհանուր արդյունքով։ Չեմպիոն է դարձել ալբանուհի Եվգենիա Վելին (208 կգ), իսկ 2-4-րդ տեղերը գրավել են ուկրաինուհի Կամիլա Կոնոտոպը (207), Բելգիայի ներկայացուցիչ Նինա Ստերկխը (205) և մեկ այլ ուկրաինուհի Սվետլանա Սամուլյակը (198)։

Հունիսի 1-ին տղամարդկանց մինչև 81 կգ քաշային կարգում մրցելու են Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա