Logo

«Բավարիայի» կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:07 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Ջամալ Մուսիալա

Մյունխենի «Բավարիայի» 18-ամյա գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել՝ հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

Գերմանացին ինքնամեկուսացել է՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Մուսիալան Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք՝ «Բավարիան» փետրվարի 12-ին Բունդեսլիգայի շրջանակում կհյուրընկալվի «Բոխումին», իսկ 5 օր անց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի ավստրիական «Զալցբուրգի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա