Logo

Խամեսը՝ ՉԼ-ի մասին. «Շատ եմ սիրում «Ռեալը», բայց ցանկանում եմ, որ Լուիս Դիասը դառնա չեմպիոն»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:19 / 11.05.2022ՍՊՈՐՏ
null

Խամես Ռոդրիգեսը ցանկանում է, որ «Լիվերպուլը» հաղթի Չեմպիոնների լիգան։

«Լիվերպուլը» շատ լավ ժամանակաշրջան է ապրում, և այնտեղ Լուիս Դիասն է խաղում։ Ես ցանկանում եմ, որ նա չեմպիոն դառնա։

Դժվար կլինի։ «Ռեալում» իմ նախկին թիմակիցներն են, և ես շատ եմ սիրում այդ ակումբը, ու նրանք շատ մեծ պատմություն ունեն նմանատիպ հանդիպումներում։ Բայց «Լիվերպուլը» կարող է լավ խաղալ նրանց դեմ»,- ասել է «Ալ Ռայանի» կիսապաշտպանը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա