Logo

Խամեսը կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
08:30 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն այժմ խաղում է կատարական «Ալ Ռայան» ակումբում, կարող է կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է երկրի չեմպիոն «Բոտաֆոգոն»՝ հաղորդում է UOL-ը։ «Բոտաֆոգոյի» 90 տոկոս բաժնետերն ամերիկացի Ջոն Թեքստորն է։

Ակումբը ցանկանում է թիմ հրավիրել աստղային ֆուտբոլիստների, և նրանցից մեկը «Պորտուի», «Մոնակոյի», «Ռեալի», «Բավարիայի» ու «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն է, որը 2021 թվականից է ելույթ ունենում Կատարում։ «Բոտաֆոգոն» պատրաստ է 5 մլն եվրո վճարել «Ալ Ռայանին»՝ կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ Խամեսը նախապատվությունը տալիս է ոչ թե Բրազիլիայի առաջնությանը, այլ կարիերան Եվրոպայում շարունակելու տարբերակին։ Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվում են։

30-ամյա Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել է 86 հանդիպման, խփել 24 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա