Logo

Յան Նեպոմնյաշչնին մոտ է վերջնական հաջողությանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:27 / 29.06.2022Շախմատ
null

Մեկօրյա հանգստից հետո Մադրիդում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելու 10-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչնին 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ հաշտություն կնքելով Թեյմուր Ռաջաբովի հետ: Նեպոմնյաշչնին 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

5,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան ու Դին Լիժենը: Կարուանան պարտվեց Յան-Քշիշտոֆ Դուդային, Նակամուրան հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային, իսկ Լիժենն առավելության հասավ Ռիչարդ Ռապորտի նկատմամբ:

Մրցաշարի ավարտին մնաց 4 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա