Logo

Յան Նեպոմնյաշչնին 2-րդ անգամ անընդմեջ հաղթեց հավակնորդների մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:08 / 05.07.2022Շախմատ
null

Մադրիդում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Յան Նեպոմնյաշչնին ապահովել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցախաղի միակ ուղեգիրը: Ավարտական՝ 14-րդ տուրում նա հաշտություն կնքեց Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ և մրցաշարն ավարտեց 9,5 միավորով:

Յան Նեպոմնյաշչնին դարձավ առաջին շախմատիստը, որին հաջողվեց երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում:

2-րդ տեղը զբաղեցրեց Դին Լիժենը, որը հաղթեց Հիկարու Նակամուրային ու վաստակեց 8 միավոր: 7,5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Թեյմուր Ռաջաբովն ու Հիկարու Նակամուրան: Ռաջաբովը հաղթեց Ռիչարդ Ռապորտին:

6,5 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց Ֆաբիանո Կարուանան, որը պարտվեց Ալիռեզա Ֆիրուջային: Վերջինս 6 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: 5,5-ական միավորով աղյուսակը եզրափակեցին Յան-Քշիշտոֆ Դուդան և Ռիչարդ Ռապորտը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա