Logo

Ջասթին Կլյուվերտ. «Մխիթարյանի հետ շատ եմ զրուցում ու լսում նրա խորհուրդները»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 19.06.2020ՍՊՈՐՏ
mkhia - Ջասթին Կլյուվերտ. «Մխիթարյանի հետ շատ եմ զրուցում ու լսում նրա խորհուրդները»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:00

-

-

«Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը հարցազրույց է տվել Goal and Voetbalzone-ին՝ անդրադարձ կատարելով նաև «գայլերի» կազմում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին ու Քրիս Սմոլինգին։ Նրանց ապագան հռոմեական ակումբում շարունակում է մնալ հարցականի տակ։

«Նրանք շատ լավ են ընտելացել թիմին։ Տեսեք՝ ինչպես է Քրիսը միանգամից տարբերություն ստեղծել։ Անհավատալի է։ Դա իսկապես առավելություն է տալիս թիմին։ Սմոլինգը ռազմիկ է, նա միանգամից փոփոխություն մտցրեց։

Մխիթարյանը նույնպես միանգամից ցույց տվեց իր արժեքը՝ գոլեր խփելով ու գոլային փոխանցումներ կատարելով։ Դա կարևոր է թիմի համար։Նա իր փորձը փոխանցում է թիմին ու ինձ։ Ես իսկապես կարող եմ սովորել նրանցից։ Մխիթարյանը լավ կարիերա է ունեցել ու խաղացել է շատ ակումբների համար։ Մենք շատ ենք խոսում, քանի որ նույն դիրքում ենք խաղում։Նա շատ փորձառու է, այնպես որ նա ինձ խորհուրդներ է տալիս կամ էլ ընդգծում է, թե ինչն եմ լավ անում, ես լսում եմ նրան, քանի որ նա արդեն անցել է այդ ամենի միջով։

Իսկապես հույս ունեմ, որ նրանք ցանկանում են մնալ ու հնարավորություն կունենան մնալու։ Նրանք արժեք են ավելացրել թիմին։ Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են»,-ասել է հոլանդացի խաղացողը։

Մամուլում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, որ «Արսենալը» ու «Ռոման» բանակցում են Մխիթարյանի ու Կլյուվերտի փոխանակման շուրջ։ Այս թեմային ֆուտբոլիստը չի անդրադարձել։

Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակման բանակցությունները թափ են հավաքում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա