Logo

Կարծիք. Ժամանակն է՝ Լյուիս Հեմիլթոնը հեռանա «Ֆորմուլա-1»-ից

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:02 / 23.06.2022Ֆորմուլա 1
Լյուիս Հեմիլթոն

Ֆ1-ի եռակի չեմպիոն Ջեկի Ստյուարտը կարծում է, որ Լյուիս Հեմիլթոնը հասել է կարիերայի վերջնագծին և պետք է հրաժեշտ տա սպորտին։

«Լյուիսը շատ լավ է ելույթ ունեցել։ Նա մեծացել է ոչ հարուստ ընտանիքում, իսկ նրա հայրը մի քանի տեղում է աշխատել, որպեսզի որդին կարտինգով զբաղվելու հնարավորություն ունենա։ Հետո Ռոն Դենիսը նրան հրավիրեց «Մաքլարեն»։ Լյուիսը շատ տաղանդավոր է. նկատելով «Մերսեդեսի» ներուժը՝ նա ընտրեց այդ թիմը։

Հիմա նա խնդիրներ ունի, քանի որ նոր թիմակից Ջորջ Ռասելն ավելի արագ է որակավորման փուլերում, և դժվար է մրցել նրա հետ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հեմիլթոնը հեռանա։ Կուզենայի, որ հիմա հեռանա, և ափսոսում եմ, որ դա չի արել ավելի վաղ։ Խելամիտ կլինի կանգ առնել և ցավ չապրել այն գիտակցումից, որ չես կարող ունենալ նույն նվաճումները, ինչպես նախկինում։

Նա ունի երաժշտություն, մշակույթ, նրան կհամապատասխանի հագուստի արտադրությունը։ Կասկած չկա, որ Լյուիսը հաջողակ կլինի, քանի որ քիչ փող չի վաստակել։ Եվ դա արժանիորեն է, քանի որ նա իր ժամանակի լավագույն մրցարշավորդն է»,- ասել է Ստյուարտը RaceFans-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա