Logo

«Ջեկոյին ու Պյանիչին անջատեք, մնացածն ինքն իրենով կլինի». Բոսնիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 22.03.2019ՍՊՈՐՏ
000b4df1 1600 - «Ջեկոյին ու Պյանիչին անջատեք, մնացածն ինքն իրենով կլինի». Բոսնիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:55

-

-

Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականը Եվրո 2020-ի մեր ընտրական խմբի ֆավորիտն է:

Այս եզրույթը ամենևին էլ մերկապարանոց չէ: Իտալիայի հավաքականի առկայությունը խմբում ոչինչ չի փոխում: Ստաբիլության տեսանկյունից «Սկուադրա Աձուրան» չի փայլում հիմա: Չնայած այնպես չէ, որ ժամանակին փայլել է: Իսկ վերջին մունդիալի ընտրական փուլի խայտառակ ձախողումը «խմորակերներին» թողնում է ֆավորիտի կարգավիճակում միայն ինքնաբերաբար:

873770440 960x540 - «Ջեկոյին ու Պյանիչին անջատեք, մնացածն ինքն իրենով կլինի». Բոսնիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը

Նույն կերպ՝ ինքնաբերաբար, առաջիկա խաղում հայ երկրպագուն պահանջում է մեր թիմից հաղթանակ: Անկախ ամեն ինչից, բոլորս հավատում ենք, որ անհնարին ոչինչ չկա: Ակնարկում ենք, որ մրցակցի կազմում Ջեկոյից ու Պյանիչից զատ ուժեղ ֆուտբոլիստ չկա (Իբիշևիչը միջազգային կարեիրան ավարտել է, Բեգովիչն էլ չի հրավիրվում հավաքական): Ինչքանո՞վ է դա այդպես:

Ուժեղ կողմերը

kzvxp3mf9asubyhbrnvs 960x642 - «Ջեկոյին ու Պյանիչին անջատեք, մնացածն ինքն իրենով կլինի». Բոսնիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը

1. Բոսնիայի հավաքականը գերազանց է հանդես գալիս սեփական հարկի տակ հանդիպումներում: Բավական է միայն նայել վիճակագրությունը: Եթե չհաշվենք Բելգիայից կրած պարտությունը թրիլլերային խաղում՝ 3-4, 2015 թվականից մինչև այսօր Ջեկոն ու ընկերները տանը բաց են թողել միայն 3 գնդակ: 4 տարվա մեջ 3 գնդակ, Կառլ:

Ռոբերտ Պրոսինեչկին ու իր «իրավանախորդները» միշտ խաղացել են 4 պաշտպանով: Անգամ Հայաստանի հավաքականն է այս ընթացքում որդեգրել այլ տակտիկա, երբ թվում էր 4-2-3-1-ը մեր դատավճիռն է: Բայց Բոսնիան ավելի պահպանողական գտնվեց: Մի քանի տարի շարունակ տարբեր մարզիչներ ունենալով հանդերձ, չի փոխվում ոչինչ: 4-3-3 դասավորությունն անփոփոխ է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա