Logo

Ջենիֆեր Լոպեսը եկել էր աջակցելու Բեն Աֆլեքին՝ The Tender Bar ֆիլմի պրեմիերային

Հեղինակ
tigran5
00:00 / 14.12.2021ՍՊՈՐՏ
e22807a5367d453efcdeef9393c40320 scaled - Ջենիֆեր Լոպեսը եկել էր աջակցելու Բեն Աֆլեքին՝ The Tender Bar ֆիլմի պրեմիերային

Հոլիվուդի TCL չինական թատրոնում կայացել է «The Tender Bar» ֆիլմի պրեմիերան՝ Բեն Աֆլեքի մասնակցությամբ:

Սյուժեի կենտրոնում մի դեռահասի պատմություն է, ով հորեղբոր՝ Չարլիի բարի այցելուների մեջ փնտրում է հորը փոխարինողի: Ֆիլմի ռեժիսորը Ջորջ Քլունին է: Սակայն ոչ նա, ոչ նրա կինը՝ Ամալը, չներկայացան ֆիլմի պրեմիերային, ուստի կարմիր գորգի վրա փայլեց միայն մեկ վառ զույգ՝ Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը:

Երգչուհին պրեմիերային սիրեցյալին աջակցելու էր եկել կապույտ, խորը դեկոլտեով, կիսաթափանցիկ կտորից կարված երկար զգեստով: Այն ամբողջ ժամանակը, որ զույգն անցկացրել է կարմիր գորգի վրա, նրանք բառացիորեն չեն կարողացել պոկվել միմյանցից՝ զրուցելով և հուզիչ ժպտալով:

072c5479373042f4a23258e7c907fdcb cropped 666x951 - Ջենիֆեր Լոպեսը եկել էր աջակցելու Բեն Աֆլեքին՝ The Tender Bar ֆիլմի պրեմիերային


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա