Logo

Ջեսիկա Չեսթեյն. երբ կոտրվում են հոլիվուդյան պատրանքները

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 24.03.2022Կինո
Ջեսիկա Չեսթեյն

Տասը տարի առաջ, Քեթրին Բիգելոուի օսկարակիր «Zero Dark Thirty» թրիլլերում գործակալի դերին նվիրված հարցազրույցի ժամանակ լրագրողն անդադար հարցնում էր Ջեսիկա Չեսթեյնին, թե ինչ է իրենից ներկայացնում «տղամարդու» կերպար մարմնավորելը:

«Ես հասկանում եմ, երբ ասում են, որ իմ մարմնավորած կերպարները կանացի չեն: Բայց դա ինձ բարկացնում է»,- ասում է դերասանուհին, որն այդ դերի համար ստացել է 2-րդ «Օսկար»-ը:

Չեսթեյնը նրանցից չէ, ովքեր պարզապես նստում են ու լուռ ժպտում հարցազրուցավարներին. նա միշտ մարտահրավեր է նետում:

«Ուրեմն տղամարդկություն ասելով դուք հասկանում եք կերպար, որը հետաքրքրված է իր կարիերայով և հետաքրքրված չէ իր անձնական կյանքով, այդպե՞ս է։ Մենք իսկապես պետք է նայենք, թե ինչպես են կանայք դիտվում կողքից և գնահատվում»,- ասել է նա:

Այդ մամուլի շրջագայությունից հետո Չեսթեյնը երկար էր մտածում յուրաքանչյուր նախագծի շուրջ, որը ստորագրում էր, յուրաքանչյուր կերպարի, որը մարմնավորում էր, և, փաստորեն, յուրաքանչյուր ուղերձի, որը նա ցուցադրում էր ամբողջ աշխարհի կինոէկրաններին:

«Ես կինոարտադրությունը դիտարկում եմ որպես քաղաքական ակտ… այն առումով, թե ինչպես եմ ես ստեղծում խոսակցություն գենդերային հավասարության և կանանց մասին: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում մեծանալ որպես կին և ապրել այս աշխարհում որպես կին: Եվ եթե մենք շարունակենք «կերակրել» փոքրիկ աղջիկներին երկար ու երջանիկ կյանքի մասին հեքիաթով, որ մի օր ձեր արքայազնը կգա ու կփրկի ձեզ  այս աշխարհից, սա լրիվ անհեթեթություն է։ Իրականությունն այն է, որ մի օր դուք կարող եք հանդիպել հիանալի ինչ-որ անձնավորության, բայց ինքներդ եղեք ձեր արքայազնը: Ինքներդ փրկեք ձեզ»։

«Սովորաբար, երբ կինը նման բան է ասում լրատվամիջոցներին, նա խստորեն պատժվում է, և վերջ», - նշում է Չեսթեյնը: Բայց «Scenes From a Marriage» ֆիլմում «Դուք տեսնում եք, որ Միրան անցնում է խավարի միջով, և վերջում հասկանում եք, որ նա ճիշտ որոշում է կայացրել իր համար»:

Ջեսիկա Չեսթեյ 1

Կարմրահեր և հմայիչ դիմագծերով Ջեսիկա Չեսթեյնը մարմնավորում է Հոլիվուդի ոսկե դարաշրջանի դասական դերասանուհիների գեղեցկությունը: Բայց Չեսթեյնն ավելին է, քան պարզապես գեղեցկուհի, ինչը նա բազմիցս ապացուցել է: 

  • Կինոարդյունաբերությունում, որտեղ կանանց վրա պարբերաբար ճնշում է գործադրվում իրենց արտաքին տեսքը փոփոխելու համար, հետևաբար նաև մազերի գույնը, կարող է զարմանալի թվալ, որ Չեսթեյնի կրակոտ մազերն իսկապես նրա բնական մազերի գույնն են: Անբացատրելի կերպով կարմիր մազերը հաճախ ենթարկվել են բացասական ենթատեքստերի, բայց Չեսթեյնն իր շքեղ բնական մազերով ոչ միայն ուժ է տալիս, այլև ոգեշնչում է այլ կանանց, ովքեր ունեն ինքնագնահատականի խնդիր:
  • Կենդանիների մեծ սիրահար Չեսթեյնը «Ընդունի՛ր, մի՛ գնիր» շարժման կողմնակիցն է, որը խրախուսում է կենդանիների ապագա տերերին խուսափել բուծողներից և փոխարենը որդեգրել իրենց ընկերներին փրկարար կացարաններից: Դերասանուհու շնիկը՝ Չապլինը ներկայացված է իր Instagram-ում և Twitter-ում, և ակնհայտ է, որ նա ապրում է հիանալի կյանքով՝ լի ջերմությամբ և սիրով։ Հարցազրույցներից մեկում Չեսթեյնն անկեղծացել է, որ Չապլինին մեքենա է հարվածել, իսկ նրա ոտքը հետագայում անդամահատել են: Բարեբախտաբար, դերասանուհին գտավ նրան կենդանիների ապաստարանում և որդեգրեց:

Ջեսիկա Չեսթեյ 3

  • Չեսթեյնը վեգան է: Նախկինում Pescatarianism–ով (բուսակերական դիետա է, որը թույլ է տալիս սննդակարգում ներառել ձուկ և ծովամթերք) առաջնորդվող Չեսթեյնը 2007 թվականին դարձել է վեգան:
  • Դերասանուոհւ ամուսինը ազնվական ծագում ունի: 2017 թվականին Չեսթեյնն ամուսնացել է իր 5 տարվա ընկերոջ՝ Ջիան Լուկա Պասի դե Պրեպոսուլոյի հետ։ Ջիանը պատմական իտալական ազնվական ընտանիքի ժառանգ է: Արիստոկրատն աշխատում է նորաձևության ոլորտում և նշանակալի պաշտոններ է ունեցել Armani –ում և Moncler-ում: Զույգը համատեղ մեկ երեխա ունի՝ դուստր Ջուլիետան:
  • Մեկ տասնամյակ առաջ Չեսթեյնը զարմացրել է հանդիսատեսին Թերենս Մալիքի «Կյանքի ծառը» ֆիլմում իր ֆանտաստիկ դերակատարմամբ: Չնայած դրան՝ Չեսթեյնն ասել է, որ այլևս երբեք չի դիտի ֆիլմը, քանի որ այն չափազանց ցավալի է համարում:

Ջեսիկա Չեսթեյ 4

  • «Ես չեմ կարողացել դիտել այն, քանի որ այն շատ զգացմունքային է ինձ համար», - ասել է դերասանուհին The Huffington Post-ին:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա