Logo

Ժեզուշն այսօր բուժզննում կանցնի «Արսենալի» համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:45 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Գաբրիել Ժեզուշ

«Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուշն այսօր բուժզննում կանցնի Լոնդոնի «Արսենալի» համար՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ֆուտբոլիստն արդեն Լոնդոնում է, պատրաստ է ավարտին հասցնել տեղափոխությունը: Բրազիլացին «Արսենալի» հետ կկնքի հնգամյա պայմանագիր: «Զինագործները» տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթիին» կվճարեն 45 միլիոն ֆունտ:

25-ամյա հարձակվողը 2017 թվականի հունվարին է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ժեզուշի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա