Logo

Ժեզուշը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:18 / 04.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշը որոշել է ամռանը լքել ակումբը՝ հաղորդում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացին դժգոհ է ստացած խաղաժամանակից և ցանկանում է փոխել ակումբային գրանցումն ու մեկնարկային կազմի անվիճելի ֆուտբոլիստ դառնալ։ Չի բացառվում, որ երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 50 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։

Ավարտված մրցաշրջանում Ժեզուշը «քաղաքայինների» կազմում անցկացրած 41 խաղում խփել է 13 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա