Logo

Ռոմանո. Ժեզուշը տեղափոխվում է «Արսենալ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:21 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

Առաջիկա օրերին «Արսենալը» կհայտարարի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին։

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում հայտնում է, որ կողմերն ամբողջովին համաձայնության են հասել։

Ժեզուշը 5 տարվա պայմանագիր կկնքի, իսկ «զինագործները» 45 մլն ֆունտ (ավելի քան 52 մլն եվրո) կվճարեն «քաղաքայիններին»։

Ժեզուշը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2017 թվականի հունվարից։ Այս ժամանակահատվածում բրազիլացին մասնակցել է 236 խաղի, խփել 95 գոլ, կատարել 46 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա