Logo

Ջևան Չելոյանց. ««Ուրարտուի» կառուցման հիմքը դրել է Ալեքսանդր Գրիգորյանը»

14:55 / 15.06.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցը երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է մի շարք թեմաների մասին:

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր դառնալու մասին

«Հաճելի է, չեմ թաքցնի, իրոք հաճելի է: Ուղղակի սա պարտադրում է ավելի լավ աշխատել: Կա այսպիսի խոսք՝ «Ավելի հեշտ է նվաճել, քան պահել»: Պարզապես պետք է դրան պատրաստվել:

Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին մրցաշրջանի ավարտի առթիվ: Մեր երկրպագուներին շնորհավորում եմ այն կապակցությամբ, որ «Ուրարտուն» ուժեղ էր բոլորից»:

Թիմի նախկին մարզիչներ Ալեքսանդր Գրիգորյանի, Ռոբերտ Արզումանյանի և այժմ «Ուրարտուն» գլխավորող Ալեքսանդր Գրիգորյանի մասին

«Այս թիմը, որը գոյություն ունի այժմ, վերցրել է կառուցման ակունքները ոչ ներկայիս մարզչական շտաբից: Դրա հիմքը դրել է Ալեքսանդր Գրիգորյանը, հետո այն բազմապատկել է Ռոբերտ Արզումանյանը: Ես շնորհակալ եմ նրանց:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ չէի պատրաստվում փոխել գլխավոր մարզիչին: Այդ մասին ասել էի Ռոբերտ Արզումանյանին, սակայն նա նշեց, որ հոգնել է և չունի էմոցիաներ: Եթե մարզիչը չունի էմոցիաներ, դա շատ վատ է: Մենք ընկերական բաժանվեցինք: Արզումանյանը հեռանկարային մասնագետ է:

Ես Դմիտրի Գունկոյին ճանաչում եմ 20 տարի: Ես միշտ մտքում ունեի պատրաստի գլխավոր մարզիչի տարբերակ: Այդ տարբերակի օգտագործումը տեղի ունեցավ շատ ավելի վաղ:

Գունկոն և իր մարզչական շտաբը պրոֆեսիոնալներ են իրենց գործում: Նրանք գիտեն, թե ուր են գնում, ինչու են գնում և ինչի համար են գնում: Դա է կարևորը»:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա