Logo

Ջեյմս Բոնդի կերպարը «կվերաիմաստավորվի» հաջորդ ֆիլմում

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 30.06.2022Կինո
Ջեյմս Բոնդ

«Բոնդիանայի» պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին հայտնել է, որ «007» գործակալի մասին հաջորդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն երկու տարուց ոչ շուտ՝ Ջեյմս Բոնդի կերպարի «վերաիմաստավորման» պատճառով, հայտնում է Deadline-ը։

«Դեռ սցենար չկա։ Մենք չենք շտապում ու մտածում ենք, թե որ ուղղությամբ գնանք։ Մենք վերստեղծում ենք Բոնդի կերպարը, իսկ դա ժամանակ է պահանջում: Ենթադրում եմ, որ մինչև նկարահանումների մեկնարկը մնացել է առնվազն երկու տարի»,- ասել է Բրոկոլին։

2022 թվականի մայիսի սկզբին Բրոկոլին հայտարարել էր, որ 007 գործակալի դերի թեկնածուների թվում դիտարկվում է 24-ամյա դերասան Ջեյքոբ Էլորդին, որը հայտնի է «Էյֆորիա» հեռուստասերիալից։ Հունվարի վերջին Deadline-ի աղբյուրները նշել էին, որ պրոդյուսերները ֆիլմաշարի աշխատանքներում կարող են ներգրավել բրիտանացի դերասան Իդրիս Էլբային:

«No Time To Die» ֆիլմը թողարկվել է 2021 թվականին, որը Դենիել Քրեյգի հինգերորդ և վերջին ֆիլմն է շարքում (և 25-րդը Բոնդի համար)։ Ջեյմս Բոնդի դերում բրիտանացի դերասանն իր դեբյուտը կատարել է դեռ 2006 թվականին՝ «Casino Royale» ֆիլմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանվել 007 գործակալի մեքենաները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա