Logo

Ջեյսոն Մոմոան «փրկել» է Էմբեր Հերդին «Aquaman 2»-ից հեռացնելուց

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:14 / 24.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ջեյսոն Մոմոա-Էմբեր Հերդին

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդին հաջողվել է պահպանել իր դերն «Aquaman» ֆիլմի շարունակությունում, նրան այդ հարցում օգնել են գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոան և ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Ուանը, հայտնում է Daily Mail-ը։

Դերասանուհին մի քանի ամիս շարունակ օրական մի քանի ժամ մարզվել է՝ ֆիլմում նկարահանվելու համար։ Ավելի ուշ զգեստների դիզայները Հերդին ասել է, որ նրա դերը կրճատվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանուհուն «Aquaman 2»-ում ընդամենը 10 րոպե ընդհանուր տևողությամբ դեր է հատկացվել՝ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության հետևանքով:

Սկանդալային գործընթացի պատճառով Դեփի երկրպագուները ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով Հերդին հեռացնել «Aquaman»-ի շարունակության դերասանական կազմից։ Փաստաթուղթը հավաքել է ավելի քան 2,3 միլիոն ստորագրություն։ Ավելի ուշ արտասահմանյան լրատվամիջոցները պնդում էին, որ դերասանուհու դերի կրճատման պատճառը Հերդի և Մոմոայի միջև քիմիայի բացակայությունն է։

Բացի այդ, դերասանուհուն չի հաջողվել բարձրացնել ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու վարձատրությունը։ Ֆիլմում իր դերի համար Հերդը կարող էր ստանալ 6 միլիոն դոլար, սակայն նրան վճարել են 2 միլիոն դոլար, ինչպես նշված է նախնական պայմանագրում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա