Logo

«Ջիբրալթարի հաղթանակը Հայաստանի նկատմամբ մեզ հիմա որևէ կերպ չի օգնի»․ «Լինկոլն Ռեդ Իմպսի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.07.2019Հայկական ֆուտբոլ
383A8158 - «Ջիբրալթարի հաղթանակը Հայաստանի նկատմամբ մեզ հիմա որևէ կերպ չի օգնի»․ «Լինկոլն Ռեդ Իմպսի» ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:02

-

-

«Լինկոլն Ռեդ Իմպսի» գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն, որը 2015/16թթ․ մրցաշրջանում գլխավորել է «Ատլետիկո Մադրիդ Բ»-ն, Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է իր ակնկալիքների մասին:

Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին:

-«Արարատ-Արմենիան» ուժեղ թիմ է: Կանենք ամեն ինչ, որպեսզի լավ արդյունքով վերադառնանք Ջիբրալթար:

Վերլուծելով մրցակցի խաղը՝ ի՞նչ կողմեր կառանձնացնեք:

-Վերլուծել ենք «Արարատ-Արմենիայի»՝ Չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին խաղը, դիտել ենք նաև առաջնության որոշ հանդիպումներ: Արագ հարձակման գիծ ունի, բավականին ուժեղ թիմ է: Այդուհանդերձ, բոլոր թիմերն էլ ունեն թույլ կողմեր:

Թիմում կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր բաց են թողնելու առաջիկա խաղը: 

-Թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիսստներ չունենք: Նաև նշեմ, որ կազմում կան որոշակի համալրումներ:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև «Լինկոլն Ռեդ Իմպսի» ավագ Ռոյ Չիպոլինան:

Ջիբրալթարի հավաքականը Երևանում հաղթել է Հայաստանի ընտրանուն: Այդ փաստը կարո՞ղ է «Լինկոլն Ռեդ Իմպսին» էլ որոշակի ուժ հաղորդել, որպեսզի թիմը փորձի անակնկալի հեղինակ դառնալ առաջիկա մրցավեճում:

-Չեմ կարծում, թե դա հիմա կարող է ինչ-որ կերպ օգնել: Այդ հաղթանակը հրաշալի արդյունք էր մեր հավաքականի համար: «Արարատ-Արմենիայում» քիչ են հայ ֆուտբոլիստները, մեծամասնությունը տարբեր երկրներ է ներկայացնում: Անցյալում գրանցված արդյունքը որևէ կերպ չի ազդի առաջիկա հանդիպման վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա