Logo

Ջիվան Գասպարյան. 10+2 փաստ, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
Գասպարյան Ջիվան - Ջիվան Գասպարյան. 10+2 փաստ, որ գուցե չգիտեք

1928 թվականի հոկտեմբերի 12-ին է ծնվել Ջիվան Գասպարյանը։

Դուդուկը նրա կյանքը փոխեց, իսկ նա՝ իր նվագով փոխեց հազարավորների վերաբերմունքը դուդուկի հանդեպ, հայկական երաժշտությունը լսելի ու սիրելի դարձրեց օտարազգիների շրջանականերում.

10+2 փաստ Ջիվան Գասպարյանի մասին, որ գուցե չգիտեք

1. Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ.-ի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում:

2. Ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը լավ ձայն է ունեցել և հաճախ երգել է:

3. Մեծացել է որբանոցում. մայրը վաղ է մահացել, հենց այն շրջանում, երբ հայրը զինվոր է եղել Երկրորդ Համաշխարհային Պատերազմում:

4. Դուդուկ սկսել է նվագել 6 տարեկանից՝ առանց ինչ-որ տեղ սովորելու:

ջիվանկենտրոն - Ջիվան Գասպարյան. 10+2 փաստ, որ գուցե չգիտեք

Ժողգործիքների անսամբլ, 1944թ. (կենտրոնում՝ 16-ամյա Ջիվան Գասպարյանը)
                            Լուսանկարը՝ Գասպարյանների ընտանեկան արխիվ

5. Ստալինից «Պոբեդա» ժամացույց է նվեր ստացել, երբ ազգային սիրողական համույթի հետ մեկնել են Մոսկվա համույթի: Ջիվան Գասպարյանը պատմում է, որ Ստալինն իր նվագելու ընթացքում անգամ դադարել է ծխել:

6. Նրա նվագը տեղ է գտել Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» և Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմերում:

7. 2002 թվականին ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի:

8. Երաժշտի բոլոր դուդուկները ծիրանենու փայտից են:

06 14 Jivan Gasparyan 1 WEBօօօօօօօօօօ - Ջիվան Գասպարյան. 10+2 փաստ, որ գուցե չգիտեք

9. Մի անգամ Վիլյամ Սարոյանը Ջիվանի նվագը լսելուց հետո ասում է՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է», հետագայում այդ տողերը տեղ են գտնում Ջիվանի՝ 1982թ.-ին թողարկած ձայնասկավառակի վրա:

10. Խոստովանել է, որ համերգներից առաջ մի քիչ խմում է՝ լավ տրամադրության համար:

11. Թուրքիայում չորս համերգ է ունեցել:

12.  Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:

Հուլիսի 6-ին կյանիքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այդ մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: «Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,-ընդգծել  է նա։

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա