Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրանու՝ Շոտլանդիայի հավաքականից կրած 1-4 հաշվով պարտությունից հետո պատասխանել է Vivaro Media-ի լրագրող Արամ Սահակյանի հարցերին:
- Պարո՛ն Կապառոս, առաջին կեսում բավական լավ մեկնարկեցինք, ունեինք գոլային պահեր. ի՞նչ եք կարծում՝ այդ պահերի չիրացումը բեկումնայի՞ն էր այսօրվա խաղում.
- Այսօրվա հանդիպումը շատ հեշտ է վերլուծելու համար։ Հաշիվն ամեն ինչ ասում է։ Այս թեմայով ավելացնելու ոչինչ չունեմ։
- Վերջին 6 խաղերում հավաքականը 4 կարմիր քարտ է ստացել. խաղային կարգապահության խնդիր չե՞ք տեսնում.
-Ո՛չ, սա կարգապահական խնդիր չէ, պարզապես պետք է ավելի սառնասիրտ ու հանգիստ գործել։
- Հանդիպեցինք այս խմբում մեր բոլոր մրցակիցներին. Ազգերի լիգայի այս խաղարկության այս փուլում ինչի՞ համար է պայքարում Հայաստանի հավաքականը, ո՞րն է մեր ընտրանու պոտենցիալը.
- Քանի դեռ տեսական շանսեր ունենք այս խմբում ինչ-որ բանի հասնելու, մենք պայքարելու ենք։
Հայաստան - Շոտլանդիա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո