Logo

«Հայաստանի հավաքականից մեկ խաղացողի կառանձնացնեի». Ջոն Մաքգինը պատասխանել է Vivaro Media-ի հարցերին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:39 / 15.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Շոտլանդիայի հավաքականի և «Ասթոն Վիլայի» կենտրոնական կիսապաշտպան Ջոն Մաքգինը Հայաստան - Շոտլանդիա (1-4) խաղից հետո պատասխանել է Vivaro Media-ի լրագրող Արամ Սահակյանի հարցերին:

- Ջոն, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։ Մեր հավաքականի հետ արդեն երկու խաղ եք անցկացրել. ի՞նչ կասես մեր ազգային թիմի մասին. 

- Շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան Հայաստանի հավաքականում։ Շատ բարդ էր այստեղ խաղալը։ Աջակցությունն իսկապես տպավորիչ էր։ Երկրպագուները թիմի կողքին էին։ Ու մենք Հայաստան – Իռլանդիա խաղից հետո հասկացանք, որ սա շատ բարդ տեղ է ֆուտբոլ խաղալու համար։ Հավաքականից մեկ խաղացողի կառանձնացնեի՝ «11» համարին (Տիգրան Բարսեղյան - խմբ․)։ Ես չեմ արտասանի նրա անունը (ծիծաղում է - խմբ․), բայց նա հիանալի է։ Գիտեմ, որ խաղում է Բրատիսլավայի «Սլովանում»։ Նա իսկապես շատ արագ է։ 

- Դուք կարճ ժամանակահատվածում բազմաթիվ խաղեր անցկացրիք, այդ ամենին գումարվեց նաև երկար թռիչքը մինչև Երևան. հոգնածություն զգու՞մ էիք այսօր դաշտում. 

- Մեր բախտը բերեց, որ այստեղ օդի ջերմաստիճանը նման է Շոտլանդիայում ամառվա ջերմաստիճանին։ Այնքան էլ շոգ չէ, ու մենք սովոր ենք սրան։ Ֆուտբոլիստը պետք է պատրաստ լինի երկար թռիչքներին։ Պետք է միտքդ կենտրոնացնես խաղին. ահա թե ինչպես էինք մենք այսօր խաղում։ 

- Իռլանդիայի հետ բարդ հանդիպում անցկացրիք ու պարտվեցիք խոշոր հաշվով. հոգեբանորեն ինչպե՞ս եք պատրաստվել այդպիսի պարտությունից հետո այս խաղին. 

- Այո՛, մենք պետք է ճիշտ արձագանքեինք այդ պարտությանը. երկրում շատերն էին հիասթափված, հիասթափված էինք նաև մենք։ Իհարկե կային քննադատություններ։ Մենք պետք է պարզապես կենտրոնանայինք ու այսօր լավ խաղ անցկացնեինք, ինչն էլ հաջողվեց մեզ։

«Քանի դեռ շանսեր ունենք, պայքարելու ենք». Խոակին Կապառոսը պատասխանել է Vivaro Media-ի հարցերին

Հայաստան - Շոտլանդիա խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա