Logo

Օրվա խոսակցությունը. Ջոնի Դեփը սիրավեպի մեջ է իր փաստաբանի հետ

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:33 / 11.05.2022Կինո
Ջոնի Դեփ-Կամիլա Վասկես

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի և նրան բռնության համար մեղադրող նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դատավարությունն այսօր ամենաքննարկվող թեմաներից է։ Դերասանի երկրպագուները հետևում են դատական ​​նիստի ուղիղ հեռարձակմանը, որպեսզի այս գործից ոչ մի դետալ բաց չթողնեն։ Եվ, ինչպես պարզվում է, նրանք հիանալի են դա անում...

Նախօրեին TikTok-ում հայտնվել էր մի տեսանյութ, որն ապացուցում է, որ Ջոնի Դեփի և նրա փաստաբան Կամիլա Վասկեսի շփումն ավելին է, քան պարզապես աշխատանքային հարաբերությունները: Նման եզրակացություններ են արվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում Ջոնին և Կամիլան ժպտում են միմյանց դատարանի շենքից հեռանալիս: Իսկ մեկ այլ տեսանյութում ցուցադրվել է այն պահը, երբ հանդիպման ավարտից հետո Դեփը գրկել է փաստաբանին։

Այսպես թե այնպես, նրանց սիրավեպի մասին էական ապացույցներ դեռ չկան։ Այնուամենայնիվ, TMZ-ը հայտնում է, որ չնայած նրան, որ նրանց տեսել են ժպտալով և ծիծաղելով, դա պարզապես կարող է նշանակել, որ Կամիլային դուր է գալիս Ջոնիի հումորի զգացումը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա