Logo

Յոկիչն ու «Դենվեր Նագեթսը» NBA-ի պատմության ամենախոշոր գործարքն են կնքել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 01.07.2022Բասկետբոլ
Նիկոլա Յոկիչ-Դենվեր Նագեթս

Սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչն ու «Դենվեր Նագեթսը» ռեկորդային պայմանագիր են կնքել՝ հաղորդում է ինսայդեր Շեմս Չարանիան:

27-ամյա բասկետբոլիստի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 5 տարով: Յոկիչն այդ ընթացքում կվաստակի 264 միլիոն դոլար: Գործարքը կդառնա NBA-ի պատմության մեջ ամենախոշորը: 

Նոր պայմանագրի վերջին տարում Յոկիչը կվաստակի 60 միլիոն դոլար:

NBA-ի նախորդ խաղարկությունում Յոկիչը մասնակցել է 74 հանդիպման, միջինը՝ վաստակել 27,1 միավոր, տիրել 13,8 անդրադարձի և 7,9 ասիստ կատարել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա