Logo

Ջոկովիչ. «Չէի սպասում, որ գրեթե չխաղալով համար առաջինը կմնամ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:21 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է իր՝ աշխարհի առաջին ռակետ լինելը։ Նա երեք ամիսների ընթացքում ընդամենը 1 մրցաշարի է մասնակցել՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ փուլ։

«Ես չէի սպասում, որ գրեթե չխաղալով համար առաջինը կմնամ։ Հավանաբար, բախտս բերել է։ Ինձ համար դա լավ է։ Կփորձեմ որքան հնարավոր է երկար մնալ այս հորիզոնականում»,- ասել է նա։

Հավելենք, որ նա կորոնավիրուսի դեմ պատվաստվել չցանկանալու պատճառով է բաց թողել մրցաշարերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա