Logo

Ով է Ջոկովիչի որդու ամենասիրելի թենիսիստը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:47 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պատմել է, որ իր յոթամյա որդու ամենասիրելի թենիսիստն իսպանացի Կառլոս Ալկարասն է, որին համարում են լեգենդար Ռաֆայել Նադալի հետնորդը:

«Վերջին ամսվա ընթացքում Նադալը դադարել է լինել Ստեֆանի ամենասիրելի թենիսիստը. հիմա այդ դերում Ալկարասն է: Տղաս կրկնօրինակում է նրանց շարժումները, էմոցիաները, և դա հիանալի է»,- Նովակի խոսքը փոխանցում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ Ջոկովիչը 20 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, իսկ Նադալը՝ 21:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա