Logo

Ջոկովիչ - Նադալ՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:55 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մեծ սաղավարտի» 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչում կոտրեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի դիմադրությունն ու նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր (3:6, 6:3, 6:2, 3:6, 6:3): Մենախաղը տևեց 4 ժամ 23 րոպե:

1/8 եզրափակիչի մեկ այլ զույգ էլ կազմել էին «Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն ու Արգենտինայի ներկայացուցիչ Դիեգո Շվարցմանը: 

2 ժամ 17 րոպե տևած պայքարից հետո սերբ թենիսիստը հաղթանակ տոնեց ու նույնպես նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր (6:1, 6:3, 6:3):

Հատկանշական է, որ այդ փուլում Նադալն ու Ջոկովիչը մրցելու են միմյանց հետ:

Ֆրանսիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 մլն եվրո: «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է:  
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա