Logo

3-րդ սեթը՝ 0:6. Ջոկովիչը պարտվել է Բելգրադի մրցաշարի եզրափակիչում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:55 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

Բելգրադում կայացած ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռուբլյովը(8) 3 սեթում առավելության է հասել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ (6:2, 6:7 (4:7), 6:0):

Մենախաղը տևել է 2 ժամ 29 րոպե: 

Ավելի ուշ սերբ թենիսիստը ներողություն է խնդրել 3-րդ սեթի համար.

«Ներողություն եմ խնդրում 3-րդ սեթը նման կերպ անցկացնելու համար: Թենիսը անհատական մարզաձև է. երբ ինչ-որ բան այնպես չի լինում, շարժիչը չի աշխատում: Տարատեսակ են էմոցիաներս: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ինձ ուղղորդեցիք մինչև եզրափակիչ»:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա