Logo

Ջոկովիչը պատմական նվաճման է հասել

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:31 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչ-Ուիմբլդոն

Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոնում»: Առաջին շրջանում սերբը 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է հարավկորեացի Կվոն Սուն Վուին։

Աշխարհի 3-րդ ռակետը 80-րդ հաղթանակն է տարել Լոնդոնում՝ սահմանելով ինքնատիպ պատմական նվաճում։ Ջոկովիչը պատմության առաջին թենիսիստն է, որը 80 և ավելի հաղթանակ է տարել «Մեծ սաղավարտի» շարքի չորս մրցաշարից յուրաքանչյուրում։

Նրա վիճակագրությունն այսպիսին է. Ավստրալիայի բաց առաջնություն՝ 82, «Ռոլան Գարոս»՝ 85, «Ուիմբլդոն»՝ 80, ԱՄՆ-ի բաց առաջնություն՝ 81 հաղթանակ։

«Թենիսն ինձ տվել է ամեն ինչ, շատ բանի համար եմ նրան պարտական և այն սիրում եմ ամբողջ սրտով։ Արդեն երիտասարդ տղա չեմ, սակայն սերն ու սպորտի նկատմամբ կիրքը դեռևս պահպանվում են։

Հիմա 80-ական հաղթանակ ունեմ «Սաղավարտի» յուրաքանչյուր մրցաշարում։ Եկե՛ք հասնենք 100-ին»,- նշել է Ջոկովիչը հանդիպմանը հաջորդած հարցազրույցում։

Սերբ թենիսիստն «Ուիմբլդոնի» նախորդ երեք մրցաշարի՝ 2018, 2019 և 2021 թվականների հաղթողն է (2020-ին ստուգատեսը չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով)։ Ընդհանուր առմամբ՝ Նովակ Ջոկովիչն «Ուիմբլդոնի» 6-ակի հաղթող է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա