Logo

Տարվա ափսեթներից մեկը. Ջոկովիչը դուրս մնաց Մոնտե Կառլոյի մրցաշարից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:11 / 12.04.2022ՍՊՈՐՏ
null

Նովակ Ջոկովիչին չի հաջողվել դուրս գալ Մոնտե Կառլոյի մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Երկրորդ շրջանի խաղում սերբ թենիսիստը 3:6, 7:6 (7:5), 1:6 հաշվով պարտվել է Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային:

Մենախաղը տևել է 2 ժամ 56 րոպե:

Նշենք, որ Մոնտե Կառլոյում Ջոկովիչն անցկացրեց իր առաջին պաշտոնական խաղը փետրվարից ի վեր: Նովակն ամերիկյան մրցաշարերի շարքը բաց էր թողել կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով:

Հավելենք, որ մրցաշարի ընդհանուր ֆոնդը կազմում է 5,415,000 եվրո, իսկ գործող չեմպիոնը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա