Logo

Ջոկովիչի եղբայրն անվանել է այն մրցաշարերը, որտեղ ելույթ կունենա Նովակը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:16 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

Ջորջե Ջոկովիչը, որը «Մեծ Սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի եղբայրն է, ասել է՝ որ մրցաշարերում է նա հանդես գալու 2022 մրցաշրջանում։

Ջոկովիչը պատվաստվել չցանկանալու պատճառով արդեն բաց է թողել երեք մրցաշար՝ այդ թվում Ավստրալիայի բաց առաջնությունը։

«Հուսով եմ՝ նա կշարունակի փայլուն խաղ ցուցադրել։ Բելգրադն ու Մոնտե Կառլոն այն մրցաշարերն են, որի օգնությամբ նա կպատրաստվի «Ռոլան Գարոսին» ու Ուիմբլդոնին։

Մինչ վերջին պահը նա չգիտեր՝ որտեղ է խաղալու, սակայն, ի ուրախություն բոլորիս, նա ելույթ կունենա Փարիզում, Հռոմում, Լոնդոնում ու Մադրիդում։ Ամեն երկիր իր օրենքներն ունի, ATP-ն շատ քիչ բան կարող է ասել այդ կապակցությամբ»,- Ջորջե Ջոկովիչի խոսքն է հաղորդում Tennis World USA-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա