Logo

Ջոն Ուոլը՝ NBA-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացող

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:38 / 22.06.2022Բասկետբոլ
Ջոն Ուոլ

«Հյուսթոն Ռոքեթսի» խաղարկող Ջոն Ուոլը որոշել է հաջորդ մրցաշրջանում օգտվել խաղացողի տարբերակից՝ հայտնում է ինսայդեր Շեմս Չարանիան:

2022/23 մրցաշրջանում նա կվաստակի 47,4 միլիոն դոլար. դա երկրորդ ամենաբարձր աշխատավարձն է լիգայում։ Ավելի շատ կվաստակի միայն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Քարին:

Ուոլը «Հյուսթոնի» խաղացող է դարձել, երբ ակումբը փոխանակման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել «Վաշինգտոնի» հետ, ինչի արդյունքում Ջոնը միացավ հյուսթոնյան ակումբին, իսկ Ռասել Ուեսթբրուկը տեղափոխվեց «Վաշինգտոն Ուիզարդս»: Ընդ որում՝ նախորդ մրցաշրջանն Ուոլը բաց էր թողել վնասվածքի պատճառով։

Ավելի վաղ Հյուսթոնում հայտարարել էին, որ թիմը ցանկանում է Ջոն Ուոլին փոխանակել արդեն «Լեյքերսում» հայտնված Ռասել Ուեսթբրուկի հետ, սակայն դա կանի միայն այն դեպքում, եթե Լոս Անջելեսի ակումբը լրացուցիչ հրաժարվի NBA-ի դրաֆթում առաջին ռաունդի ընտրությունից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա