Logo

Ջոնի Էբլինը հաղթել է Գեղարդ Մուսասիին՝ հռչակվելով Bellator-ի չեմպիոն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:16 / 25.06.2022Խառը մենամարտեր
null

Խառը մենամարտերի միջին քաշային կարգի Bellator 282 մրցաշարում, որը կայացել է Անքասվիլի (ԱՄՆ) «Մոհեգան Սան Արենա» մարզապալատում, մրցել են Նիդեռլանդների 36-ամյա ներկայացուցիչ, հայ Գեղարդ Մուսասին ու 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինը։

Մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթող է ճանաչվել Ջոնի Էբլինը (50-45, 50-45, 50-45): Այսպիսով՝ ամերիկացին միջին քաշային կարգում հռչակվել է Bellator-ի չեմպիոն։

Փորձառու Մուսասին MMA-ում 8-րդ պարտությունն է կրել և չի պաշտպանել տիտղոսը։

Անպարտելի Էմբլինի համար սա 13-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա