Շվեյցարական «Յանգ Բոյզի» հարձակվող Թեոզոն-Ժորդան Սիբաչոն մարզական կարիերան կշարունակի Բեռլինի «Ունիոնում»՝ հաղորդում է Գերմանիայի մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը:
Transfermarkt-ի համաձայն՝ 26-ամյա ամերիկացի հարձակվողի տրանսֆերի համար գերմանական ակումբը կվճարի 6 մլն եվրո:
Սիբաչոն «Յանգ Բոյզի» շարքը համալրել էր 2021 թվականին ֆրանսիական «Ռենից»: Ավարտված մրցաշրջանում անցկացրած 45 խաղում ամերիկացին խփել է 27 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Սիբաչոն Շվեյցարիայի առաջնության 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է: