Logo

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» Մ23 թիմի ֆուտբոլիստը մահացել է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:10 / 24.02.2022ՍՊՈՐՏ
Խորդի Բոնգարդ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» Մ23 թիմի պաշտպան Խորդի Բոնգարդը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել՝ հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Երեկ՝ երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է մեր Մ23 թիմի ֆուտբոլիստ Խորդի Բոնգարդը:

Մեր խորին կարեկցանքն ենք հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին, մաղթում ուժ։

Խորդին միշտ կլինի մեր մտքերում և սրտերում»,- գրված է գերմանական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա