Logo

Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» առաջարկել է պայմանագիր կնքել իր հաճախորդի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:55 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Ժորժե Մենդեշ

«Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» առաջարկել է պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ՝ որպես այլընտրանք Ուսման Դեմբելեին, որի հետ ակումբը չի կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցում:

Մենդեշը կատալոնացիներին առաջարկել է վարձակալել Տրաորեին՝ պարտադիր գնման պայմանով, որի արդյունքում կկնքվի 4 տարվա պայմանագիր։ «Բարսան» բարձր է գնահատում հնարավոր գործարքի հավանականությունը, սակայն Չավիի համար առաջնահերթություն է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ձեռքբերումը:

Ադաման կարող է «Բարսային» միանալ ձմռանը, եթե Դեմբելեն հեռանա ակումբից մինչև հունվարի 31-ը: Եթե ​​դա տեղի չունենա, Տրաորեի տեղափոխությունը կարող է կայանալ ամռանը։

Մենդեշը կատալոնացիներին հայտնել է, որ «Վուլվերհեմփթոնը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ մոտ 22 միլիոն եվրո։ Գործարքը կարող է ավելի ցածր արժեքով լինել, եթե դրանում ներառվի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկանը, որը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, բայց այժմ վարձավճարով հանդես է գալիս «գայլերի» կազմում:

Հիշեցնենք, որ Տրաորեն «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա «Վուլվերհեմփթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա