Logo

«Ամբողջ կյանքում կուղեկցեն ինձ». Ժորժինյոն հիշել է իր թույլ տված ճակատագրական վրիպումները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:23 / 25.03.2022ՍՊՈՐՏ
Ժորժինյո

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հիշել է իր 2 վրիպումը 11-մետրանոց նշակետից խմբային փուլի վերջին տուրի՝ Շվեյցարիայի ընտրանու հետ խաղում (1:1):

Հիշեցնենք՝ այդ ոչ-ոքին Շվեյցարիային առաջին հորիզոնականով դուրս է բերել ԱԱ 2022-ի հիմնական փուլ, իսկ Իտալիան 2-րդ տեղով հնարավորություն է ստացել մասնակցելու անցումային խաղերին:

Մակեդոնացիներից կրած պարտության մասին.

«Դժվար է բացատրել, թե ինչ տեղի ունեցավ: Այնքան շատ եմ ցավում: Անկեղծ կլինեմ. ես դեռ անհավատ եմ: Չեմ կարծում, որ մեզ պակասում էր կրեատիվությունը, քանի որ մենք միշտ գերիշխում էինք հանդիպումներում և ստեղծում էինք մեծ թվով պահեր։ Ցավոք, մենք չկարողացանք դրանք ավարտին հասցնել:

Մենք լավ ֆուտբոլ խաղացինք, անցյալ ամառ հաղթեցինք Եվրոպայի առաջնությունում, բայց, ցավոք, վերջին մի քանի խաղերում թույլ տվեցինք սխալներ և չկարողացանք վերականգնվել»: 

Շվեյցարիայի ընտրանու դեմ խաղում իր վրիպումների մասին.

«Ցավ եմ ապրում, երբ մտածում եմ այդ պահերի մասին: Դրանք ինձ հետապնդելու են ամբողջ կյանքում:

Երկու անգամ նշակետից վրիպելը, թիմին և երկրին օգնել չկարողանալը մի բան է, որը ես հավերժ կպահեմ ինձ հետ, և դա ծանրացնում է ինձ:

Մարդիկ ասում են, որ մենք պետք է բարձրացնենք մեր գլուխները և շարունակենք, բայց դա դժվար է»,- Ժորժինյոյի խոսքը մեջբերում է RAI Sport-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա