Logo

Մոուրինյոն՝ «Էվերթոնի» ղեկն ստանձնելու հնարավորության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:11 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի ցանկանում գլխավորել անգլիական «Էվերթոնը»՝ հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Ռոմայում» իմ աշխատանքը չեմ փոխի այլ աշխատանքի հետ: Ես առաջիկա երեք տարում ամեն ինչ պետք է տամ այս թիմին, զգում եմ, որ սա իմ նախագիծն է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Ռոմանոն:

Հավելենք՝ «Էվերթոնը» մի քանի օր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Ռաֆայել Բենիտեսին, ինչից հետո անգլիական ակումբն առաջարկ էր կատարել Ժոզեին:

Մոուրինյոն Անգլիայում գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա