Logo

Մոուրինյոն՝ «Լեսթերի» դեմ առաջիկա խաղի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:20 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո-Լեսթեր

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում «Լեսթերի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին:

«Լեսթերը» դուրս է մնացել Եվրոպա լիգայից, մինչդեռ սա մեր 13-րդ խաղն է Կոնֆերենցիաների լիգայում։ Մենք դրա համար վճարել ենք Ա Սերիայում միավորների կորստով՝ խաղալով հինգշաբթի, իսկ կիրակի՝ առաջնությունում։ Նույն մակարդակի 30 խաղացող ունեցող թիմերը կարող են փոխել կազմը և միավորներ չկորցնել, բայց մենք չենք կարող:

«Լեսթերի» առավելությունն այն է, որ նրանք անհանգստանալու առիթ չունեն Պրեմիեր լիգայում մրցաշարային դիրքի համար, մինչդեռ մենք մտածելու տեղիք ունենք, եթե ցանկանում ենք Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել, քանի որ հնարավոր է՝ մենք վերջնական արդյունքում հանգրվանենք Ա Սերիայի 5-6-րդ տեղերից ցածր դիրքում:

Ես հասել եմ եվրագավաթային շատ կիսաեզրափակիչներ և ասում եմ, որ անկախ անուններից և ներուժից, շանսերը միշտ 50/50 են»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

«Լեսթեր» - «Ռոմա» կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր Անգլիայում: 23:00-ից սկսած՝ հանդիպումը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա