Logo

Ռոմանո. Մոուրինյոն որոշում ունի իր ապագայի հարցում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:06 / 07.06.2022ՍՊՈՐՏ
José Mourinho

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է շարունակել իր աշխատանքը հռոմեական ակումբում՝ հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացու տեղեկություններով՝ Ժոզեն չի ցանկանում գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն, որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

Մոուրինյոն հավատարիմ է «Ռոմայի» նախագծին: Պորտուգալացին ցանկանում է մնալ, իսկ ղեկավարությունը պատրաստ է աջակցել նրան՝ իրականացնելով նոր տրանսֆերներ:

Ակումբն արդեն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ պայմանագիր կնքելուն, որը հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ:

Մոուրինյոն անցյալ ամռանն է գլխավորել «Ռոման»: Հռոմեացիները 2021/2022 մրցաշրջանում նվաճել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա